Սիլիկոնային հովտում գտնվող հանրահայտ SurveyMonkey ՏՏ ընկերության ղեկավար Դեյվ Գոլդբերգը զոհվել է Մեքսիկայի վիլլայում։ Գործարարը մահացել է սպորտով զբաղվելիս գլխին ստացած հարվածից, հայտնում են ոստիկանության ներկայացուցիչները։
Գոլդբերգի եղբայրը նրան գտել էր վազքուղու կողքը ընկած։ Գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NY Daily News-ը։
Գոլդբերգը հայտնի գործարար էր։ Նրա ղեկավարությամբ SurveyMonkey ընկերությունը վերածվեց 2 մլրդ դոլարի կապիտալ ունեցող բիզնեսի։
Նա ամուսնացած էր Facebook-ի թոփ մենեջեր Շերիլ Սանդբերգի հետ։