News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ՀՅԴ-ն ավելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝  դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը:

Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեց 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց.

1. ԼՂՀ 6-րդ գումարման  ԱԺ  ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում: Դրա վառ ապացույցն ընտրություններին մասնակցած 7  կուսակցություններից 5-ի նվազագույն շեմի հաղթահարումն է:

2. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է հայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր վստահելով ՀՅ Դաշնակցությանը՝ քվեարկեցին «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսի օգտին:

3. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզված է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունն իր վրա կվերցնի  մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը:

4. Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ  ՀՅԴ-ն ԼՂՀ բնակչության կողմից  համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քվեն ստանալով  եւ  ունենալով  3 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ՝ ավելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝  դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ