News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նեպալում ավերիչ երկրաշարժից հետո ԵՄ անդամ երկրների շուրջ 60 քաղաքացիներ անհետ կորած են համարվում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ կառույցներում իր աղբյուրը:

Գործակալության զորւցակիցը հերքել է հազար անհետ կորած եվրոպացիների մասին տեղեկությունը: Նման տվյալներ էր հնչեցրել ԵՄ ներկայացուցիչը երկրաշարժից անմիջապես հետո:

60-ը ԵՄ քաղաքացիների այն թիվն է, որոնց հետ մինչ այժմ հնարավոր չի եղել կապ հաստատել: Երկրաշարժի պահին նրանք եղել են Նեպալում, հաղորդում է Lenta-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի առավոտյան 7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նեպալում: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ դա 1934 թվականից ի վեր ամենաավերիչ երկրաշարժն է: Նեպալի վարչապետը չի բացառել, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 1934-ի երկրաշարժի տվյալները՝ անցնելով 10 հազարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ