News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր՝ մայիսի 5-ին, կայացել է հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Նա նշեց, որ քիչ առաջ միաձայն Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, այժմ պատգամավոր Սամվել Նիկոյանը, այլ թեկնածու չի առաջադրվել:

Այնուհետեւ պետք է որոշում կայացվի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին: Այժմ ՀՊՃՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է մշտապես սկանդալների կիզակետում գտնվող Հովհաննես Թոքմաջյանը:

Նշենք, որ այս տարի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթներ կանցկացվեն երեք բուհերում՝ Երեւանի պետական համալսարան, Երեւանի պետական բժշկական համալսարան եւ ՀՊՃՀ:

ԵՊԲՀ-ում ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար դիմումներ կարող են ներկայացվել ապրիլի 21-ից մինչև մայիսի 21-ը, մրցույթը կկայանա հունիսի 5-ին, ժամը 10:00-ին, փակ գաղտնի քվեարկությամբ: ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Իսկ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում որոշվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնել 2015թ. հունիսի 19-ին: Արամ Սիմոնյանը, ով  ԵՊՀ ռեկտոր է 2006թ մայիսից, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտի՝ դիմել մրցույթին մասնակցելու համար, թե ոչ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ