Մեքսիկայի Հալիսկո նահանգում մի քանի օր առաջ ծայր առած բռնությունների ալիքին զոհ է գնացել 15 մարդ, որոնց թվում՝ 6 զինծառայող, մեկ ոստիկան եւ 8 ենթադրյալ հանցագործ։ Զինվորականները զոհվել են ուղղաթիռի գնդակոծման հետեւանքով։
Փորձագետները կարծում են, որ Հալիսկոյի իրադարձությունները կազմակերպել է նարկոմաֆիան։ Փակված են եղել մայրուղիները, այրվել են տասնյակ մեքենաներ եւ մի քանի բենզալցակայաններ, վնասվել են բանկերը։ Բռնության պատասխանատուն կարող է լինել «Հալիսկո, Նոր սերունդ» մեքսիկական խոշոր նարկոկարտելներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրի նախագահն արդեն հրաման է տվել միջոցներ ձեռնարկել կարտելը չեզոքացնելու համար։