News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7500-ի: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչը: Ավելի հաղ հաղորդվել էր 7365 զոհի եւ 14 366 տուժածների մասին:

ՆԳՆ ներկայացուցիչ Լակսմի Դհակալը հայտարարել է, որ զոհերից 57-ն օտարերկրացիներ են, հաղորդում է DPA գործակալությունը: Բացի այդ, 112 օտարեկրացիներ համարվում են անհետ կորած:

Նեպալի զբոսաշրջության վարչության ղեկավար Ռամեշ Ադհիկարին հերքել է տարածված տեղեկատվությունը, թե Լանգթանգ այգում հազար մարդ է անհետ կորել:

Լրատվամիջոցներում լուսանկարներ էին տպագրվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է սողանքը հողի տակ թողել զբոսաշրջիկներից տասնյակ տնակներ:

Հիշեցնենք, որ Նեպալում ապրիլի 25-ին 7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ