News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն համարում է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցության ուղին պետք է պահպանել՝

 իր եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումների ձեւաչափով:

«Կան խնդիրներ, բայց այդ ձեւաչափը եւ հաղորդակցության ուղին մենք պետք է անպայման պահպանենք: Նշանակություն չունի՝ կլինեն Աբաշիձեն ու Կարասինը, թե այլ ազգանունով անձինք, դա Վրաստանի ու Ռուսաստանի հաղորդակցության խողովակ է»,-ասել է Աբաշիձեն:

Նա հավելել է, որ դեռ չգիտի, թե երբ տեղի կունենա իրենց հաջորդ հանդիպումը: «Երեւի մայիս-հունիսին»,-նշել է Աբաշիձեն:

Այս պահին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը տեղի է ունենում ժնեւյան երկխոսության եւ Աբաշիձե-Կարասին պարբերաբար հանդիպումների  շրջանակներում, որոնք տեղի են ունենում Պրահայում: Վերջին անգամ նրանք հանդիպել են փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ 2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո Թբիլիսին խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ