News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ ստալինյան բռնաճնշումների օրոք կիրառվող մոտեցում դրսեւորեցին, երբ մարդուն առանց դատի եւ քննության դատապարտում էին մահվան կամ աքսորի։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին խիստ ռեժիմի պատժիչ հաստատությունում 15 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը։

«Միակ տարբերությունն այն է, որ Արսենին բարեբախտաբար գնդակահարության չեն դատապարտել։ Սա չթաքցրած քաղաքական գործընթաց է, դատարանը իրականացրել է Ադրբեջանի իշխանությունների պատվերը։ «Դատ» կոչվող կեղծիքը անցել է փակ դռների հետեւում, չեն պահպանվել մարդու տարրական իրավունքները, գերուն անգամ փաստաբան չի տրամադրվել։ Բանն այն է, որ անգամ ամենացածր որակավորման իրավաբանը կարող էր հերքել Բաղդասարյանի մեղքն «ապացուցող» կեղծ փաստերը։ Ավելին՝ դատական նիստերին ներկա չեն եղել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԿՄՄԿ ներկայացուցիչները։ Դա նացիզմի եւ բռնաճնշումների դասական դրսեւորում է»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ Բաքուն պատրաստվում է ընդունել առաջին Եվրոպական խաղերը։ «Շատ հիշեցնում է Բեռլինում Հիտլերի իշխանության գալուց հետո Օլիմպիական խաղերի կազմակերպումը։ Եվրոպան հիմա ամաչում է հիշել այդ մասին։ Ադրբեջանի իշխանությունների վարքը բացասական է անդրադառնում առաջին հերթին հենց այդ երկրի հասարակության վրա. նացիստական գաղափարախոսություն որդեգրած երկրները վատ են վերջացնում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացած «դատավարության» ժամանակ դատախազ Անար Միրքիշիեւը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում:

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն դիվերսիայի մեղադրանք է առաջադրվել: Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պատասխան էին Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի կալանավորման եւ դատապարտման, որոնք ձերբակալվել էին զենքները ձեռքներին եւ դատարանում իրենց մեղքը չէին հերքել:

Միաժամանակ, Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է, քանի որ նրա ձերբակալման պահից, արդեն 6 ամիս թույլ չեն տալիս հանդիպել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նա գերի է ընկել 2014-ի դեկտեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ