News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտական հեղինակավոր «ալ-Միսրի ալ-Յոմ» օրաթերթում լույս է տեսել անվանի քաղաքական վերլուծաբան, «Ալ-Ահրամ» հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, լուծարված խորհրդարանի պատգամավոր Էմադ Գադի արաբերեն հոդվածը` Հայոց ցեղասպանության մասին։ Իր հոդվածում Գադը նշում է, որ ակնկալում է, որ Եգիպտոսը կհետեւի այլ մայրաքաղաքների օրինակին եւ կճանաչի հայերի դեմ Թուրքիայի գործած ոճիրը։ «Չճանաչելու կամ այն ուշացնելու համար արդարացում չկա», - հավելում է նա։

«Հայերի դեմ Թուրքիայի իրականացրած հանցագործությունից 100 տարի անց» վերնագրված հոդվածում նա արաբ ընթերցողին ներկայացնում է, թե ինչպես մեկ դար առաջ` այս նույն օրերին, օսմանյան զորքերը սկսեցին 1.5 միլիոն անմեղ հայ խաղաղ բնակչության բնաջնջումը, ինչպես հազարավոր հայեր ենթարկվեցին բռնագաղթի՝ ճանապարհին զոհ գնալով սովին, հիվանդություններին եւ ավազակային հարձակումներին։ Հեղինակն ավելացնում է, որ հայերի նկատմամբ թուրք զինվորների վայրագությունները բնութագրելու համար է, որ առաջացավ «ցեղասպանություն» եզրույթը։

«Թուրքերի հանցանքները չեն վերջանում հայերի բնաջնջմամբ», - նշում է հոդվածագիրը։ Նա գրում է. «Որտեղ թուրքի ոտքը դիպել է, այնտեղ եղել են կոտորածներ, հեղվել է արյուն, գլուխ են բարձրացրել հետամնացությունը, տգիտությունն ու անհանդուրժողականությունը. այդպես է եղել Հունաստանում՝ քաղաքակրթության եւ փիլիսոփայության երկրում»։ Այնուհետեւ ավելացնում է, որ բավարար է կարդալ Բալկանների պատմությունը` համոզվելու համար, թե մարդկության դեմ թուրքերն ինչ հանցանքներ են գործել։

Երեւանում ընթացող Գլոբալ ֆորումի մասնակից Էմադ Գադը նշում է նաեւ, որ Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում իր հանցագործությունները կոծկելու համար Թուրքիան հսկայական ջանքեր է գործադրել։ Այդ երկիրը Սառը պատերազմի ժամանակաշրջանում Եվրոպան ԽՍՀՄ-ից պարսպելու դեր է խաղացել։ Անդամակցելով ՆԱՏՕ-ին` ստանձնել է թե՛ Արեւելյան ճամբարին, թե՛ արաբական ազգային գիտակցությանը դիմակայելու դերակատարությունը, Իսրայելի հետ համագործակցել է հակաարաբական ճակատում։ Այդ ամենն Անկարան ծառայեցրել է մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ 1.5 միլիոն հայերի կոտորածը, ինչպես նաեւ քրդերի դեմ իրականացվող ճնշումները կոծկելուն։

Հեղինակը համարում է, որ այդ ամենով հանդերձ՝ Թուրքիան չկարողացավ ԱՄՆ հետ ունեցած հատուկ հարաբերությունները ծառայեցնել ԵՄ անդամագրվելու ծրագրին։ Եվրոպայի համար Թուրքիայի նշանակության նվազումով եւ արաբական, ինչպես Եգիպտոսի, ու եվրոպական, ինչպես Հունաստանի, երկրների հետ հարաբերությունները նորմալացնելու ձախողումով այդ երկիրն ամերիկյան քաղաքականության համար դարձել է ծանր բեռ։

Հոդվածագրի համոզմամբ՝ այդ ամենին նպաստել է նաեւ հայ, հույն եւ այլ համայնքների լոբբիստական գործունեությունը, որով հաջողվել է հասնել Ֆրանսիայի եւ Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ճանաչման նախապատրաստմանը։

Էմադ Գադը շարունակում է, որ թուրքական ժխտողականությանն ամենածանր հարվածը մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն էր։ Արագ զարգացումներն այն աստիճան են զայրացրել Էրդողանին, որ վերջինս, կորցնելով քաղաքական եւ կրոնական գործիչներին պատասխանելու քաղաքավարությունը, սպառնալիքներ է հնչեցնում բոլոր ուղղություններով, ինչը Թուրքիային նոր գլխացավանք կպատճառի։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթարշավը Անկարային չի հաջողվի կասեցնել։

Հեղինակը եզրափակում է` քննադատելով Թուրքիային` «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը եւ միջազգային ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ