News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանից ներկրված եւ Երեւանին նվեր տված 249 ավտոբուսներից 73-ը գազիֆիկացվում են, որից հետո կգործարկվեն, իսկ ի՞նչ են լինելու Չինաստանից նվեր ստացած մնացած 166 ավտոբուսները, որոնք չեն սպասարկվում: Այս մասին նամակ-հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Յուրաքանչյուր երկուշաբթի աշխատանքային (գործակարգավարական) խորհրդակցության ժամանակ պարոն Նավասարդյանի զեկույցը չի պարունակում Երեւանում առկա տրանսպորտային խնդիրների մասին որեւէ տեղեկատվություն, այնինչ մայիսի 3-ի «Արմենիա» հեռուստատեսությամբ Սուր անկյուն հաղորդման ժամանակ խոսվեց «Ավտոբուս» ՓԲԸ-ի գործունեության մասին եւ բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխաններին սպասում են երեւանցիները:

Մասնավորապես խոսվեց այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի սույն թվականի հունվարի 26-ի մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման եւ շտկման աշխատանքներ»:

Այնինչ Yerevan.am կայքում կարդում եմ.

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ զգալիորեն ավելացել է ներքաղաքային ավտոբուսային երթուղիներ դուրս բերվող շարժակազմի քանակը, որի շնորհիվ աճ է արձանագրվել ավտոբուսներով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալներում»։

Խնդրում եմ պարզաբանել, թե.

1. Չկա՞ արդյոք հակասություն այս երկու հաղորդագրությունների միջեւ,

2. Հիմա Երեւանի ավտոբուսային պարկը համալրվա՞ծ է, թե` ոչ: Մասնավորապես, Չինաստանից ներկրված եւ Երեւանին նվեր տված 249 ավտոբուսներից 73-ը գազիֆիկացվում են, որից հետո կգործարկվեն, իսկ ի՞նչ են լինելու Չինաստանից նվեր ստացած մնացած 166 ավտոբուսները, որոնք չեն սպասարկվում այն դեպքում, երբ Yerevan.am կայքում դրված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Երեւանում դեռեւս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը. անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չունենալու պատճառով երթուղիների մի մասը չի սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն»:

3. Մասնավորապես ե՞րբ է լուծվելու Աէրացիա թաղամասի ավտոբուսային երթեւեկության հարցը կամ թաղամասի բնակիչները կարո՞ ղ են լուծում ակնկալել:

Տպել
Ամենաշատ