News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացնել է ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյանը:

Ինչպես տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից, քարոզարշավի ժամանակ կուսակցությունը կարեւորել է տնտեսական եւ քաղաքական  ապակենտրոնացումը: Սա հատկապես վերաբերվում է համայնքներին: Կուսակցությունն առաջարկում է Արցախի գյուղական եւ քաղաքային համայնքների ռեսուրսների ավելացում, շրջվարչակազմերի լիազորությունների կրճատում եւ դրանց պատվիրակում համայնքներին: Կուսակցության առաջարկած մեխանիզմները թույլ կտան համայնքի բնակչին իր հիմնական խնդիրները լուծել հենց համայնքի ներսում:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծման պահից, 2013թ. ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն եւ հասարակության ուժեղացման տեսանկյունից կարեւորում հզոր ընդդիմության առկայությունը: Սա հատկանշական է Արցախի ներկա քաղաքական իրողությունների պայմաններում, երբ 2010թ. ձեւավորված Ազգային ժողովում ոչ մի ընդդիմադիր ուժ չկար: Հասարակության ուժեղացման գործում կուսակցությունն իր վրա է վերցրել քաղաքական համակարգի որակների բարձրացման խնդիրը:  

Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը քարոզարշավի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին` Իրանի հետ հարաբերությունների բացակայության համար: Կարեւորելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները` կուսակցությունը մեծ տեղ է հատկացնում հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության հետ սերտ առեւտրատնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ստեղծմանը, տարբեր հարցերի շուրջ բարձր մակարդակի խորհրդակցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ