News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հաշմանդամություն ունեցող անձինք` այսօր` մայիսի 5-ին, Երևանում ֆլեշմոբ անցկացրին, որի նպատակն էր քաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկել հաշմանդամների ազատ տեղաշարժի իրավունքի մասին: Ֆլեշմոբը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակում, ապա մասնակիցները շարժվեցին դեպի հարակից փողոցների կայանատեղիներ և թռուցիկներ փակցնելով սայլակով անձնանց համար նախատեսված կայանատեղիներն զբաղեցրած մեքենաների վրա` վարորդներին հորդորեցին հարգել հաշմանդամություն ունեցողների ազատ տեղաշարժի իրավունքը:

Ֆլեշմոբը նախաձեռնած «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակն է մեկ անգամ ևս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնումը` հավելելով, որ Երևանն այնքան էլ հարմարեցված չէ սայլակով անձանց ազատ տեղաշարժի համար։

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացվեցին կայանատեղիներ, որոնց մոտ նշանով հստակ ցույց է տրված, որ դա սայլակով անձանց մեքենաների համար է, սակայն մեր վարորդները անտեսում են այդ նշանն ու շարունակում զբաղեցնել մեզ համար նախատեսված տեղը»,-ասաց Ալավերդյանը:

Նշենք, որ մայիսի 5-ը Եվրոպայում նշվում է որպես հաշմանդամների անկախ կյանքի օր:

Տպել
Ամենաշատ