News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները պետական բյուջե 2.0 մլրդ դրամ պակաս հարկ են մուծել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում, հենց «հարկայինին» վճարվել է 3 մլրդ դրամ պակաս հարկ։ Իսկ մաքսայինում գրանցվել է 5 մլրդ դրամի նվազում։ Արդյունքում «մինուսը» զգալիորեն գերազանցել է «պլյուսը»։

Հիշեցնենք, որ երկար տարիներ «խոշորագույնների» հարկերը կայուն աճ էին գրանցում, իսկ պետական բյուջեում հարկային եկամուտների ընդհանուր ծավալում նրանց բաժինը մեծանալու միտումներ էր ցույց տալիս։ Այն ժամանակ այդ գործընթացը գնահատվում էր իբրեւ ՓՄՁ թուլացում։ Հաշվետու եռամսյակում պետական բյուջեում հարկային եկամուտների ընդհանուր ծավալում «խոշորագույնների» մասը կրճատվել է մինչեւ 65.5 տոկոս՝ մեկ տարում պակասելով 3.4 տոկոսային կետով։

Նշված անկումը մի շարք գործոնների հետեւանք է, որոնք կապ չունեն ՓՄՁ դերի բարձրացման հետ։ Առաջին հերթին՝ իր ազդեցությունն է ունեցել հաշվետու եռամսյակում Հայաստանի արտաքին առեւտրի ապրանքաշրջանառության կրճատումը։ Երկրորդ՝ հունվարի 1-ից մաքսատանը այլեւս ԱԱՀ չի պահվում։

Այս գործընթացը պարզ երեւում է «խոշորագույնների» վճարած հարկերի համակարգից։ Ի միջի այլոց, Ֆիննախի տեղեկության մեջ «խոշորագույններւի» ԱԱՀ-ն առանձին չի ներկայացված. ներկայացված են անմիջական հարկերը, որոնց կազմում է նաեւ ակցիզային հարկը։

Այսպես՝ «խոշորագույններից» «Ակցիզային հարկի եւ ԱԱՀ» գանձման գործում ընդհանուր նվազում է նկատվել՝ 2.8 մլրդ դրամ։ Հատկանշական է քաջ հայտնի «Ալեքս Գրիգ» ընկերության օրինակը, որը կենտրոնացած է սննդամթերքի ներկրման վրա։ Այս տարվա առաջին եռամսյակում նշված ընկերությունը 2.5 մլրդ դրամի ԱԱՀ է վճարել, ինչը 1.5 մլրդ դրամով քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Հասկանալի է, որ հարկերի գումարի դինամիկան մեր տնտեսության հայելային անդրադարձն է։ Գաղտնիք չէ, որ այդ առումով ուժեղացել է արտաքին գործոնների ազդեցությունը։ Մասնավորապես եւ հատկապես դրանք կապված են Ռուսաստանի տնտեսության ճգնաժամի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ