News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր  Ժան Մարի Լը Պենը Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ հույս ունի, որ իր դուստրը՝ Մարին Լը Պենը, 2017-ին կայանալիք նախագահական ընտրություններում կպարտվի:

Իր դիրքորոշումը Լը Պեն ավագը բացատրել է նրանով, որ դստեր պահվածքը դավաճանություն է համարում: «Հակառակորդը խփում է դեմքիդ, իսկ նա դանակով խփում է թիկունքից: Եթե նման բարոյական սկզբունքներով մարդը ղեկավարի Ֆրանսիան, դա սկանդալ կլինի»,-ասել է նա, հաղորդում է The Local-ը:

Հիշեցնենք, որ «Ազգային ճակատ» կուսակցությանը Ժան Մարի Լը Պենի անդամակցությունը դադարեցվել է դստեր հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում:

Հոր եւ դստեր միջեւ հակամարտությունը հասունացել է մամուլի էջերում Լը Պեն ավագի սադրիչ հայտարարություններից հետո: Վերջինս հայտարարել էր, որ բացասական չի գնահատում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական կառավարությունը գլխավորած մարշալ Պետենի պատմական դերը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նացիստների գազախցերն ընդամենը «պատմության դետալներ» են:

Դադարեցվել է Ժան Մարի Լը Պենի անդամակցությունն իր ստեղծած կուսակցությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ