News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրացական կողմն ըմբռնում է դրսեւորել կապված Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հանդիպման հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակը ԼՂՀ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով: վերադարձի ճանապարհին, Երեւանում նա ցանկացել է իր ցավակցությունները հայտնել ապրիլի 24-ի առթիվ: «Մարդը մտել է, ցավակցել, գնացել է: Ոչ մի պաշտոնական հանդիպում չի եղել: Իսկ մարդկանց արգելել ընդհանրապես հանդիպել, կարծում եմ այնքան էլ խելամիտ չէ»,-հայտարարել է Բաղդասարյանը:

«Սխալ ինֆորմացիա էր գնացել, ինֆորմացիան ուղղվել է: Պաշտոնական հանդիպում եղել է ոչ թե ՀՀ ԱԺ նախագահի, այլ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ: Միջպետական սկանդալ բառը մի քիչ կրճատեք, նման սկանդալ չի եղել ու չէր կարող լինել: Իսկ հանդիպումների մեջ ազատ են: Եթե վաղը Չեչնիայից կլինի, Ադրբեջանից էլ մարդ գա ու ցանկություն հայտնի մեզ ցավակցելու՝ ես հաճույքով կընդունեմ»,-ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ