News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ  նիստը:

Նիստի սկզբին խորհուրդը  քվեարկությամբ նախագահ ընտրեց  Կենտրոնական բանկի  իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանին, իսկ քարտուղար` ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Սեդրակ Սիմոնյանին:

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներին ՈԱԱԿ-ի կայացման եւ երկրում որակի մշակույթի ձեւավորման  գործում ունեցած ներդրման համար եւ հույս հայտնեց, որ խորհրդի ներկա կազմն էլ իր ավանդը կունենա նորաստեղծ համակարգի զարգացման եւ մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում:

Այնուհետեւ պարոն  Թոփչյանը ներկայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2014թ. գործունեությունը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց  բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի ձեւավորման եւ կայացման աշխատանքներին, բուհերում իրականացված ինստիտուցիոնալ եւ ծրագրային  հավատարմագրման գործընթացներին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգերի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Պարոն Թոփչյանը ներկայացրեց  ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման ուղղությամբ ձեռնարկված  քայլերը եւ միջազգային գործունեությունը: Քննարկվեցին նաեւ ՈԱԱԿ ուսումնասիրությունների  արդյունքում վեր հանված համակարգային  խնդիրները, լուծման հնարավոր մոտեցումները:

Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ միաձայն հաստատեց ՈԱԱԿ 2014թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Տպել
Ամենաշատ