News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուս» հեռուստաալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում կանխատեսումներ արաց Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչ խաղերի վերաբերյալ:

«Ես որպես «Յուվենթուսի» երկրպագու,  իհարկե, պիտի հուսամ, որ «Յուվեն» անցնի եզրափակիչ, բայց քանի որ մարդ եմ, ով աշխատում է աշխարհին նայել իրատեսորեն, պետք է խոստովանեմ, որ «Ռեալի» հնարավորություններն ավելի մեծ են: Բայց, եթե «Յուվենթուսը» խաղար «Բավարիայի» կամ «Բարսելոնայի» դեմ, ապա հնարավորություններ չէր ունենա ընդհանրապես, իսկ այժմ ունի: Այսօր նրանց համար ամենից կարեւոր խաղն է: Եթե տանը լավ հանդես գան, ապա պատասխան խաղից առաջ հնարավորություններ կունենան, հակառակ դեպքում՝ ոչ:
Ինչ վերաբրեում է «Բավարիա» - «Բարսելոնա» զույգին, ապա այստեղ հնարավորությունները գրեթե հավասար են: «Բարսելոնան» չունի այն վնասվածքները, որն ունի «Բավարիան», բացի այդ «Բարսելոնայի» այսօրվա խաղում ՝ Մեսսիի, Սուարեսի եւ Նեյմարի, կա գեղեցիկ հմայք: Իսկ «Բավարիան» ունի առավելություն մարզչական աշխատանքի տեսանկյունից: Այդ պատճառով այստեղ հավասարություն է:
Եզրափակիչն ամեն ձեւ էլ կարող է դասավորվել: «Ռեալն» առաջին զույգի ֆավորիտն է, «Բարսելոնան» մի փոքր առավելություն ունի երկրորդում, բայց ամեն բան կարող է պատահել»- ասաց Առուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի փորձագետ. Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փչացնել իր կերպարը
Մի օր Ադրբեջանը կբախվի այդ քաղաքականության հետեւանքներին…
Անդրեյ Մովսեսյան. ՉԼ-ի եզրափակիչ դուրս կգան «Բարսելոնան» և «Յուվենթուսը»
Մասնագետի կանխատեսում...
Ս.Կրիվոխարչենկո. Մխիթարյանի խնդիրները կլուծվեն,երբ «Բորուսսիան» լիովին ուշքի գա
«Բորուսսիային» ավելի հեշտ է լինելու, քանի - որ ֆավորիտը «Յուվենթուսն» է...
Լեհ փորձագետ. Ֆրանսիայի դեպքերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի
Այն, ինչին մենք ականատես ենք լինում, մեղմ ասած, Ֆրանսիայի ղեկավարության սխալների հետեւանքն է, որն ամբողջությամբ վերահսկում է ԱՄՆ-ը...
Քաղաքագետ.Իսլամական արմատականությունը ոչ մի ձեւ չի ընդունում խոսքի ազատությունը
Փարիզում տեղի ունեցած վերջին դեպքերը կարող են տեսականորեն ազդել Ֆրանսիայում ուժերի դասավորության վրա...
Արթուր Պետրոսյանի կանխատեսումը Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակչի համար
Անակնկալներ չեն սպասվում...
Ամենաշատ