News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու մայիսի 7-8-ին, Լեհաստանում: Այս մասին հաղորդում է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմրովսկիի պաշտոնական կայքը:

Բացի Պորոշենկոյից, միջոցառումներին ներկա կլինեն Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ռումինիայի նախագահները, ինչպես նաեւ Իսպանիայի եւ Լատվիայի խորհրդարանների նախագահները, Սլովակիայի վարչապետը, Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քելերը, Հունգարիայի խորհրդարանի փոխխոսնակը եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Բացի այդ, միջոցառումներին ներկա է լինելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Եվրոպական խորհրդի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ