Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում մայիսի 5-ին կբացվի Էլենա Դեմիրճյանի «Հայ կանանց գողգոթա» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ մայիսի վերջ։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie ամսագիրը։
Ցուցահանդեսը կանցկացվի «Ֆրանսահայերի երկնագույն խաչ» կազմակերպության, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլիի եւ նրա առաջին տեղակալ Ալեքսիս Գովջիյանի համատեղ ջանքերով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այս նույն ցուցահանդեսը մարտի 31-ից ապրիլի 12-ը կայացել էր Մարսելում։ Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ 1915թ. իրադարձությունների ժամանակ առաջին գծում գտնվող կանանց, խիզախ մայրերի, մտավորականների, միսիոներուհիների, մարտիկների իրականությունը։