News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն: Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների հուսալի մատակարարում ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացում, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, տարածաշրջանային համագործակցության ընդլայնում և այլն:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են քննարկվող փաստաթղթին վերաբերող մանրամասներ, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ: Ընդգծվել է, որ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարությունը հնարավորություն կտա մեծացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, նվազեցնել կախվածությունն արտաքին էներգառեսուրսներից և բարձրացնել էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների շարունակական համագործակցությունը նոր ռազմավարության մշակման գործընթացում և հանձնարարել ներկայացված փաստաթուղթը լրամշակել հնչած առաջարկություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ