News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չորաթանցի Ազատը մայիսի 1-ին դարձավ 3 տարեկան. լյարդի ֆիբրոզով տառապող փոքրիկին այդ օրը հյուր էր եկել «արջուկը», որին խոստացել է՝ այլեւս չարաճճիություններ չի անելու:

«Շատ ճարպիկ, աշխույժ երեխա է, անընդհատ շարժման մեջ է: Արջին խոստացել է՝ այլեւս չարություններ չանել: Տեսնենք՝ խոստումը կպահի, թե ոչ»,- ասում է Ազատի մայրը՝ Անուշիկ Օհանյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի փոքրիկ բնակչի հիմնական զբաղմունքը «կռիվ-կռիվ» խաղալն է, մշտական նախադասությունը՝ «թուրքերը հայերին նեղացրել են, մեծանամ, գնալու եմ թուրքերի հետ կռվեմ»: Ազատին իր նպատակին հետ է պահում 1,5 տարի ի հայտ եկած հիվանդությունը:

3-ամյա չորաթանցու մոտ 2013թ. դեկտեմբերին հայտնաբերվել է լյարդի ֆիբրոզ: Նրան անհապաղ լյարդի փոխպատվաստում է հարկավոր, որը հնարավոր է անել միայն Գերմանիայում կամ Իսրայելում: Սահմանամերձ գյուղում ապրող ծնողներն իրենց աշխատավարձով կարողանում են միայն ամենօրյա դեղերը գնել:

«Դեղորայք է ընդունում, որ լեղապարկը կամ մյուս օրգանները չախտահարվեն: Վերջերս գրիպով հիվանդացել էր, տարանք ստուգման, պարզվեց՝ փայծաղն ավելի է մեծացել»,- շարունակում է Անուշիկ Օհանյանը:

Փոքրիկի բուժման համար անհրաժեշտ է 70-100 հազար ԱՄՆ դոլար: Այս պահին հավաքվել է ընդամենը 1400 ԱՄՆ դոլար:

Ազատին օգնելու համար ՎՏԲ - Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար:

AMD 16039005679600

USD 16039005679601

EUR 16039005679602

RUR 16039005679603

Հաշվեհամարը բացվել է երեխայի հորաքրոջ անունով՝ Օվսաննա Ուդումյան Լյովիկի: Երեխայի մայրիկի հեռախոսահամարն է՝ 077635773։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ