News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Արսեն Բաղդասարյանի ճակատագրի հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար: Այս մասին նա հայտարարեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ գործ հարուցեցին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի երկու դիվերսանտների դատավարության: Ադրբեջանում Բաղդասարյանին որպես «դիվերսանտ» եւ «հետախույզ» են ներկայացրել: «Իմ տեղեկություններով, գերեվարման պահին Բաղդասարյանը հեռացված է եղել ծառայությունից՝ կարգապահական խնդիրների պատճառով: Բայց ինչ էլ լինի, նա ԼՂՀ քաղաքացի է, եւ մենք պայքարելու ենք նրա իրավունքների համար»,- վստահեցրեց Յուրի Հայրապետյանը:

Օմբուդսմենը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, դատելով մամուլում հայտնված հրապարակումներից, լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել դատավարությանը: Դրանցում չի նշվում նաեւ պաշտպանի մասին:

«Ի հակադրություն հիշեցնեմ, որ Ադրբեջանի քաղաքացիների դատավարությունը ԼՂՀ-ում անցել է բաց, թափանցիկ եւ հրապարակային: Դատավարությանն առանց որեւէ սահմանափակման մասնակցել են լրատվամիջոցների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ես անձամբ հանդիպել են նրանց հետ, առանձին-առանձին զրուցել յուրաքանչյուրի հետ: Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են դատական բոլոր նիստերին»,- հավելեց Յուրի Հայրապետյանը:

Նրա խոսքով, ներկայում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկում է այն քայլերը, որոնք կոչված են միջազգային հանրության ուշադրությունն առավելագույնս ուղղել Արսեն Բաղդասարյանի իրավունքների խախտմանը: Իսկ թե հատկապես ինչ քայլեր կձեռնարկվեն, կհաղորդվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ շինծու գործով Բաղդասարյանին մեղադրել են դիվերսիա իրականացնելու մեջ եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Արսեն Բաղդասարյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները պատասխանն էին Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալության եւ դատավարության, որոնք ձերբակալվել էին զենքը ձեռքին եւ դատաքննության ընթացքում չէին հերքել մեղքը: Ադրբեջանցի ձերբակալված դիվերսանտներն ու ձերբակալության ժամանակ նրանց սպանված ընկերը՝ Հասան Հասանովը, երկու մարդու կյանք էին խլել, այդ թվում՝ մեկ դեռահասի, ինչպես նաեւ վիրավորել մեկ կնոջ:

Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում դարձավ. ձերբակալությունից հետո մեկուկես ամիս շարունակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չէին տալիս այցելել նրան: Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ