Կոմիի հանրապետության Ուխտա քաղաքի գերեզմանատան տարածքում դիակառք են գողացել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
«ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գողանալու մասին հաղորդումը ստացվել է մայիսի 5-ի առավոտյան: Գերեզմանատան պահակը պարզաբանել է, որ ավտոմեքենան փակ չի եղել, իսկ բանալին մեքենայի ներսում է եղել:
Դեպքի վայրում քննիչներ են աշխատում: