News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանին՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ ապահովագրական պայմանագրեր կնքելու արդյունքում գոյացած գումարները  յուրացնելու համար։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանը 2014 թվականի հունիսի 11-ին ապահովագրական ընկերություններից մեկի հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին աշխատանքային պայմանագիր:

Ստանձնելով գործակալի պարտականությունները՝ անհատ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ նա կնքել է շուրջ 130 ապահովագրական պայմանագիր, սակայն գործարքներից ստացված գումարները, քննության տվյալներով, չի փոխանցել ընկերության ֆոնդին եւ յուրացրել։ 

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ