News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայլանդում ապօրինի ներգաղթյալների երկրորդ գերեզմանն է հայտնաբերվել: Այս մասին գրում է Bangkok Post-ը:

Նոր գերեզմանը գտել են առաջինից ոչ հեռու, որը հայտնաբերվել էր մայիսի 1-ին: Այնտեղ 5 շիրիմ կա, որոնք դեռեւս չեն բացել:

Ոստիկանության տեղեկացմամբ, Կհաո-Կեո լեռան շրջանում եւ քիչ ավելի հեռու մինչեւ 15 ճամբարներ կան, որտեղ բնակվում են Մյանմայից ապօրինի ռոհինջա-ներգաղթյալներ: Իրավապահները հատուկ գործողության ընթացքում ապօրինի ներգաղթյալների տեղափոխելու եւ նրանց սահմանամերձ ջունգլիների ճամբարներում պահելու կասկածանքով 5 մարդ են ձերբակալել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նման ճամբարներից մեկում, որն անվտանգության ուժերի գրոհից առաջ դատարկվել է, 26 շիրիմ է հայտնաբերվել: Այդ մարդիկ մահացել են անտանելի պայմանների եւ հյուծվելու հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ