News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արքանզասի նախկին նահանգապետ, հանրապետական Մայք Հաքաբին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին:

Հաքաբին այս մասին հայտարարել է նահանգի Հոփ քաղաքում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: CNN-ի հաղորդմամբ, միլիոնատերն իրեն ներկայացնում է որպես «պարզ երիտասարդ փոքրիկ քաղաքից», ով հասկանում է շարքային ամերիկացիների խնդիրները:

Հաքավիի խորհրդարականների խոսքով, նրա ընտրազանգվածի հիմքը հանրապետական-ավետարանականներն են, աշխատավոր դասը եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները:

Ըստ Lenta-ի, սա Հաքաբիի առաջին նախագահական ընտրարշավը չէ: 2008 թվականին նա Հանրապետական կուսակցության փրայմերիզում երրորդ տեղն էր զբաղեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ