News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կաննի ափամերձ Կրուազեթում մայիսի 5-ին 4 զինված անձիք թալանել են Cartier-ի խանութը: Ոստիկանությունից BFMTV-ից հայտնել են, որ կասկածյալները փախուստի են դիմել՝ իրենց հետ տանելով ցուցափեղկերում ներկայացված զարդերը: Գողոնի ընդհանուր արժեքը դեռեւս հայտնի չէ:

Դիմակավորված հանցագործները զինված են եղել ատրճանակներով: Ոստիկանության տվյալներով, գողությունը 5-10 րոպե է տեւել:

Կրուազեթում շուրջ 70 տարբեր բրենդային խանութներ կան: Ավանդաբար, Կաննի կինոփառատոնից առաջ, որն այս տարի անցկացվելու է մայիսի 13-24-ը, քաղաքում անվտանգության միջոցառումները, հատկապես՝ գողերի դեմ, խստացվում են:

2013 թվականին կինոփառատոնի ժամանակ հյուրանոցներից մեկի չհրկիզվող պահարանից Chopard-ից զարդեր էին գողացել՝ շուրջ 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Թանկարժեք իրերը նախատեսված էին հյուրերին եւ կինոդիտման մասնակիցներին վարձույթով տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ