News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Հայաստանն ու ԱՄՆ-ն առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր կստորագրեն: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարությունում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին հաստատել է, որ համաձայնագիրը ստորագրվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում:

«Վաղուց սպասված պայմանագիրն ANCA-ի կարեւոր առաջնահերթություններից մեկն էր, որի ուղղությամբ ջանքեր էին գործադրվում՝ աշխատատեղերի ավելացման եւ կայուն տնտեսական աճի ապահովման, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման համար»,- հայտարարել է հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին ուղղված նամակում Հաչիկյանը նշել է նոր համաձայնագրից 10 օգուտի մասին, այդ թվում՝

- տարածաշրջանային հարցերում առեւտրի ոլորտի աջակցություն, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման հետեւանքով առաջացած դժվարությունների պայմաններում;

- ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի, ԱՄՆ Առեւտրի եւ տնտեսական գործակալության ծրագրերի արդյունավետության քննարկում;

- Սփյուռքից ներդրումների խթանում;

- ամերիկյան առեւտրային GSP համակարգից օգտվելու ընդլայնում, որում ներառված է նաեւ Հայաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ