News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում չգրված օրենք կա՝ մի ընտանիքից երկու դատավոր չեն նշանակում, սակայն այստեղ եւս բացառություններ են լինում: Վերջերս կայացած դատավորների քննությանը գրավոր փուլը հաղթահարել է վարչական մասնագիտացում ունեցող Սուրեն Պետրոսյանը: Նրա հայրը՝ Ամրահի Պետրոսյանը եւս դատավոր է, աշխատում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, տեսնենք, թե ինչպես կվարվեն՝ որդուն կնշանակե՞ն, թե՞ կսպասեն, որ հայրը գնա թոշակի, նոր նշանակեն:

Օրինակ՝ այդպես վարվեցին վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատավոր Գոհար Մատինյանի հետ, ում որդուն այնքան ժամանակ չնշանակեցին դատավոր, մինչեւ մայրը հրաժարական տա:

Այս առումով միակ բացառությունը Գագիկ եւ Ռաֆիկ Խանդանյաններն են, հայրը՝ Գագիկ Խանդանյանը, քաղաքացիական գործերով դատավոր է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Ռաֆիկը վարչական դատարանի դատավոր է: Նրանք այսօր համակարգում միակ բացառությունն են, գուցե դրա պատճառն այն է նաեւ, որ Ռաֆիկ Խանդանյանը Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ