Թաիլանդի իշխանությունները երկրի հարավային Փհանգնգա նահանգի Թու Քրա եւ Քո Նոկ անմարդաբնակ կղզիներում գերեզմանոցներ են հայտնաբերել, հայտնում է Thai PBS-ը։ Դրանք ենթադրաբար Մյանմարի փախստականներ դիակներ են, որոնք ստրկավաճառության զոհ են դարձել։
Կղզիներից մեկում հայտնաբերվել է կնոջ կմախք, 4 գերեզմանների պեղումները հետաձգվել են հորդառատ անձրեւների պատճառով։ Երկրորդ կղզում հայտնաբերվել է դի՝ կտտանքների հետքերով։ Տեղական իշխանությունները նշում են, որ կղզիներում եղել է ստրկավաճառների բազա, փոխանցում է Lenta-ն։
Գերեզմանոցների տեղը ոստիկաններին հայտնել էր 13-ամյա մի դեռահաս, որին ձերբակալել էին Թաիլանդի տարածք ապօրինի մուտք գործելու համար։ Նրա ցուցմունքով՝ ինքը մի խումբ մարդկանց հետ ժամանել էր կղզի, որտեղ ստրկավաճառները նրանց ծեծի էին ենթարկել, տասը մարդ մահացել էր, որոնց մարմինները թաղվել էին Տո Կրա կղզում։