News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ Եվրամիությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի ԵՏՄ գործադիր կառույցների հետ աշխատանքային կապեր հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Handelsblatt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

Ռուս նախարարը նշել է, որ Ռուսաստանի եվրոպացի գործընկերները առավել ընկալունակ են դառնում Եվրոպա աշխարհամասում ինտեգրացիայի ներդաշնակության գաղափարի նկատմամբ։

«Որպես առաջին քայլ՝ խոսքը վերաբերում է ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ անմիջական կապ հաստատելուն։ Այդ քայլը դիտարկում ենք որպես Ատլանտիկայից Խաղաղ օվկիանոս ձգվող տնտեսական եւ հումանիտար միասնական տարածք ստեղծելու ուղու կարեւոր կետ»,- ասել է Լավրովը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ մերձեցման համար կան անհրաժեշտ նախադրյալները, այդ թվում՝ տնտեսությունների փոխլրացումը եւ առեւտրի միասնական կանոններին հետեւելը։ Լավրովը հույս ունի, որ ԵՄ կառույցները կոնկրետ քայլեր կձեռնարկեն ԵՏՄ գործադիր կառույցներ հետ աշխատանքային անմիջական կապեր հաստատելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
Ամենաշատ