Եմենում ավիահարվածից ավելի քան 20 խաղաղ բնակիչ է մահացել, հաղորդում է PressTV-ն:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի երկրների օդանավերը Պարսից ծոցում ավելի քան 100 հրթիռ են արձակել Սադա նահանգի մայրաքաղաքի բնակելի թաղամասերում գտնվող թիրախների ուղղությամբ, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ Եմենի մայրաքաղաքում ավիահարվածներից 10 խաղաղ բնակիչ է մահացել: