Ճապոնիայի Հակոնե քաղաքում իշխանությունները Օկուվադանիի հովտից տարհանում են մարդկանց հրաբխային ակտիվության բարձրացման պատճառով։
Իշխանությունների կարգադրությունը վերաբերում է բոլորին, ովքեր գտնվում են հովտից 300 մ շառավղի վրա։ Մարտի 6-ի առավոտյան սեյսմոլոգները բարձրացրել են սպառնալիքի մակարդակը մինչեւ 2-րդ աստիճանի։
Օկուվադանիի հովտում չկան բնակավայրեր, ուստի իշխանությունների կարգադրությունը վերաբերում է զբոսաշրջիկներին, որոնք տոների կապակցությամբ որոշել էին վայելել Հակոնե տեսարանները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տարհանման անհրաժեշտությունը կապված է հրաբխային քարերի թափման հնարավորության հետ։