ՌԴ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Նիկոլաեւսկա քաղաքում տղամարդը հաճախորդի տեսքով մտել է մթերային խանութներ, լցրել տոպրակները ալկոհոլային խմիչքով, ծխախոտներով, սննդմթերքով եւ շեղելով վաճառողների ուշադրությունը՝ գողացել է ապրանքը ու դիմել փախուստի, գրում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ նա խոստովանել է մեղքը եւ վերադարձրել գողոնի մի մասը։
Հարուցվել է քրեական գործ։