News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանը ազատության մեջ գտնվելու համար կա երկու ժամկետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանը կամ ազատ կարձակվի դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ մեկ ամսից, կամ էլ եթե տուժող կողմը բողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը, այն Վճռաբեկի կողմից վարույթ չընդունելու որոշումը ընդունելուց հետո, այսինքն՝ մոտ 1,5 ամսից: Իսկ եթե հայտարարվի համաներում, ապա Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելը ավելի շուտ կլինի:

«Իրեն մեղսագրված արարքը անզգույշ արարքների շարքին է դասվում, քրեակատարողական օրենսդրության համաձայն՝ բաց տիպի պատժի ռեժիմ է նախատեսված, այսինքն՝ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո քրեակատարողական վարչությունը նշանակում է պատժի ռեժիմի բաց տիպ»,-ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ եթե տուժող կողմը բողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունի, քանի որ այն հարցերը, որոնք բարձրացվել են մեղադրանքի կողմը իրենց վերաքննիչ բողոքում, Վճռաբեկ դատարանի լուծելիք հարցերը չեն, այդ հարցերի լուծելու համար Վերաքննիչ դատարանը վերջին ատյանն էր:

Անդրադառնալով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը փոխհատուցելուն՝ փաստաբանն ասաց, որ իրենց կողմից երեկ ներկայացվել է գրավոր պայմանագիր վճարովի բժշկական ծառայությունների մատուցման մասին, համաձայն որի Վարդան Պետրոսյանը պարտավորվում է վճարել Տաթեւիկ Հակոբյանի ամբողջ բուժման ծախսը, որքան էլ դա կկազմի: Պայմանագրի օրինակը տվել են տուժող կողմին, եւ եթե նրանք 5 օրվա մեջ չներկայացնեն իրենց դիրքորոշումները, ապա պայմանագիրը կկնքվի Վարդան Պետրոսյանի եւ հիվանդանոցի միջեւ, որտեղ ցանկացած պահի Տաթեւիկ Հակոբյանը կարող է գնալ եւ բուժումներ ստանալ, որի դիմաց վճարումները կկատարի Վարդան Պետրոսյանը, եթե իր ապահավոգրական ընկերությունը չհատուցի այդ ծախսերը: «Այսինքն, Տաթևիկի առողջության վերականգնողական բուժման հետ կապված տուժող կողմը որևէ ֆինանսական խնդիր չունի»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը թողել էր անփոփոխ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ