News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հետաքննություն է անցկացնում ամերիկյան McDonald`s ընկերության կողմից 1 մլրդ եվրոյի չափով հարկերը չվճարելու կապակցությամբ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Ինչպես գրում է պարբերականը, ռեստորանային ցանցին կասկածում են այն բանի մեջ, որ նա միանշանակ չի օգտագործել Լյուքսեմբուրգի «լծակը»։ Այս մասին հայտարարել է ԵՄ մրցունակության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեսթագերը։

Նրա խոսքով՝ իրենք ուսումնասիրում են արհմիությունների հայտարարությունը, որի համաձայն՝ McDonald`s-ը 2009-2013թթ. վճարել է ընդամենը 16 մլն եվրո հարկ։ Հաղորդվում է, որ ընկերությունը գումար է փոխանցել Լյուքսեմբուրգում գտնվող կառույցի հաշվին, եւ շվեյցարական ստորաբաժանումը օգտագործել է մտավոր ունակությունների իր հարկային արտոնությունները։ McDonald`s-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ