News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյաններն այս անգամ հովանավորել են Հայաստանի Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցի վերակառուցումը: 2014թ.  ամռանը գյուղում իրենց միջոցներով կառուցված  բուժկետի ու բազմաֆունկցիոնալ սրահի բացման ժամանակ պարոն Կալչիյանը ստանձնեց նաեւ գյուղի դպրոցի վերակառուցումը:

Վերակառուցման եւ վերահատակագծման արդյունքում դպրոցը ձեռք է բերել ճաշարան, ունի նոր տանիք, դռներ ու պատուհաններ: Ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները. դասասենյակներում հատակները պատվում են վինիլով, իսկ մնացած տարածքներում` խտացված գրանիտե սալիկներով: Շենքը կապահովվի գազամատակարարմամբ եւ ջեռուցման համակարգով: Շնորհիվ նորոգման եւ կահավորման` ընթացիկ տարվա սեպտեմբերին դպրոցը նորովի կդիմավորի աշակերտներին: Հիմնադրամի Համակարգչային դասասենյակների Տավուշի մարզի 72 դպրոցներին՚ ծրագրով էլ 2012 թ-ին համարգչային տեխնիկա ու համապատասխան գույք է նվիրաբերվել կրթօջախին:

«Կալչիյան ընտանիքը համայնքի մշտական բարեկամն ու բարերարն է: Գյուղին կարեւոր կառույցներ նվիրելուց բացի, ամուսինները գյուղացիներին նաեւ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում.100.000-ական դրամ օժանդակություն են ստանում գյուղի նորածին ունեցող ընտանիքները, նախորդ տարի բարերարները մեր 65 դպրոցականներին պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին,: Բարերար ընտանիքը նաեւ մեծապես հետաքրքրված է գյուղում խթանելու մեղվաբուծությունը»,- ասում է Խաչարձանի գյուղապետ Գագիկ Շահնազարյանը:

Սահմանամերձ այս համայնքը շուրջ 480 բնակիչ ունի, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ