Մայիսի 5-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ա. Մանուկյան փողոցում գտվող մի գիշերային ակումբից բերման են ենթարկել 20-ամյա Անահիտ Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով: