News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: «ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, վերջին 20 տարում ոչինչ չեն արել ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ ելույթ ունենալով «Մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւ. Ժամանակակից ադրբեջանական պետության հիմնադիր» անվանումով կոնֆերանսի ժամանակ:

Հասանովի խոսքով, Ադրբեջանի միակ չկարգավորված խնդիրը ԼՂ հակամարտությունն է:

«Մեր ներկա խնդիրների մեղավորները Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան են: Իմ քննադատությունը վերաբերում է ոչ թե ժողովուրդներին, այլ այդ երկրների պաշտոնատար անձանց»,-ասել է Հասանովն ու հավելել, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրոպան փորձում են թույլ չտալ երեք մահմեդական երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի մերձեցում:

Հասանովը նկատել է, որ ԼՂ խնդիրը ստեղծել է Խորհրդային Միությունը՝ Գորբաչեւի, ապա Ելցինի գլխավորությամբ, եւ մինչ օրս չի լուծված: Նրա խոսքով, Հայաստանի ներկա ռեժիմի հաստատման գործում մեծ է Ռուսաստանի դերը:

Հիշեցնենք, որ Ալի Հասանովը մի շարք «կարկառուն» մտքերի հեղինակ է: Մասնավորապես նա կոչ էր արել բոլոր ադրբեջանցիներին շարունակել պայքարը հայերի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ