News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լեւոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների, Հալաբյան 48՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի,

• Դավթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղու, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի, Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի,

• Կոտայքի մարզի` Զովունի, Մրգաշեն եւ Քանաքեռավան գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ