News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի Շանգալ նահանգում,  «Իսլամական պետության» զինյալները 6000 եզդի գերիներից առանձնացրել են մոտ 600 գերու եւ սպառնում են սպանել նրանց: Այս մասին, այսօր` մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը` հավելելով, որ եզդի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է:

«Ականատեսների պատմելով, ԻՊ-ի հրեշները Մոսուլ քաղաքի մոտակայքում առանձնացրել են շուրջ 500-600 գերիների եւ սպառնում են նրանց սպանել, որպեսզի «պատժեն» գերությունից փախած եզդիներին»,-ասաց նա:

Շարոյանի խոսքով` ԻՊ անդամները գերի վերցրած եզդի կանանց ու երեխաներին տանում են շուկա վաճառելու: Ճանապարհին գեիներին  հաջողվում է փախչել, կամ էլ եզդիների ջոկատներն են կարողանում փրկել նրանց. «Կանանց ու երեխաներին, երբ տանում են շուկա, ճանապարհին եզդիական ջոկատները փորձում են ազատել նրանց, մեկ շաբաթվա ընթացքում կարողացել են ազատել 197 գերու»:

Եզդիների սպանությանն ականատես Մոսուլ քաղաքի հոգեւորական Ֆախիր Քամալը, որն Երեւանում է, Հայաստանի իշխանություններին խնդրելու օգնել եզդի ժողովրդին, նշեց, որ Իրաքում եզդիների հետ կատարվածը 1915թ. նույն Ցեղասպանությունն է.

«Ոչնչով չի տարբերվում Հայոց ցեղասպանությունից, նրանք մեզ սպանում են, որովհետեւ մուսուլման չենք ու չենք ընդունում իրենց կրոնը»,-նշեց Քամալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ