News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նեպալում 7.8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես եւ 1988թ. Սպիտակի երկրաշարժը տեկտոնական ծագում ունեցող երկրաշարժ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։

«Երկրաբանական առումով Նեպալի հարավում գտնվող հնդկական սալը սուզվել է տիբեթյան  սալի տակ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել երկրաշարժը։ Նեպալի երկրաշարժը Սպիտակի երկրաշարժի գրեթե նույն ժամին է տեղի ունեցել»,-ասաց Հրաչյա Պետրոսյանը նշելով, որ թե Հայաստանում, եւ թե Նեպալում երկրաշարժի օջախային գոտին փոքր խորության վրա է գտնվում։

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ Նեպալի երկրաշարժը երկրագնդի մասշտաբով սեյսմիկ բոլոր սանդղակներով ամենաուժեղ երկրաշարժներից մեկն է համարվում։

«80 տարի առաջ էր նման ուժեղ երկրաշարժ եղել։ Նեպալի երկրաշարժից հետո այդ տարածքում դեռ երկար ժամանակ կշարունակվեն ցնցումները»,-ասաց Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետը։

Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ երկրակեղեւի սեյսմիկ կայունությունը պարբերական բնույթ ունի եւ հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել երկրաշարժերը։

ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության Շենք-շինությունների բաժնի պետ Գուրգեն Նամալյանն էլ նշեց, որ եթե Նեպալում երկաթբետոնե հիմքով շենքերը շատ լինեին, ապա զոհերն այդքան շատ չէին լինի։

«Ես Նեպալում լուրջ շենք չտեսա, որ երկաթբետոնե հիմքով լիներ, հակառակ դեպքում զոհերի թիվը կարող էրև ավելի քիչ լինել։ Չնայած նման երկրաշարժի դեպքում զոհերի թիվը կանխատեսելի էր։ Եթե սեյսմիկ վտանգները ճիշտ գնահատվեն,  շենքերը ճիշտ նախագծվեն, սեյսմիկ վտանգը կարող է հասնել 0-ի»,-հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ