News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր` մայիսի 6-ին, տեղի ունեցավ Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի եւ ՀՀ պետական մի շարք բուհերի ռեկտորների միջեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Մասնավորապես, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը Համագործակցության հուշագիր ստորագրեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի ստեղծման կարեւորագույն խնդիրներից մեկը կադաստրի համակարգի համար կադրային բազայի ստեղծումն է: Կենտրոնում կազմակերպվող դասընթացների միջոցով վերոհիշյալ բուհերի ուսանողներին եւ շրջանավարտներին այսուհետ հնարավորություն կտրվի մասնակցելու դասընթացներին, գործնական պարապմունքներին, ձեռք բերել խորացված մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ: Համալրելով համակարգի կադրային բազան` վերջիններս հնարավորություն կունենան օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի անցնել կադաստրի համակարգում:

Համաձայն ստորագրվող հուշագրի` կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ, ուսումնական պլաններին համապատասխան, կենտրոնում կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, կանցկացվեն ուսումնական, արտադրական եւ նախաավարտական պրակտիկաներ:

Համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի պետական կոմիտեն կապահովի նաեւ կադաստրի ոլորտի մասնագետների ներգրավումը բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական աշխատանքների իրականացման գործընթացում, իսկ հուշագրի կողմ հանդիսացող բուհերը կօժանդակեն ուսանողների եւ շրջանավարտների ներգրավմանը «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի կողմից իրականացվող ուսումնական դասընթացներին: Օրենսդրությամբ սահմանված կարգով հուշագրի ստորագրումից հետո բուհերը կաջակցեն կադաստրի պետական կոմիտեին համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:

Տպել
Ամենաշատ