Մայիսի 5-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» , «Տոյոտա» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: