Գերմանիայի հյուսիսում տորնադո է եղել, որին զոհ է գնացել մեկ մարդ, եւս 30 մարդ վնասվածքներ են ստացել, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:
Ուժեղ փոթորկի հետեւանքով Համբուգում 26-ամյա երիտասարդ է մահացել: Նրա մեքենայի վրա է ընկել հարեւան շենքի տանիքի մի հատվածը, իսկ նրա հղի ընկերուհին լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Տորնադոյի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, քամին պոկել է տների տանիքները: