News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ հաղթանակի 70-ամյակի առթիվ Երեւանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երեւանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։

Երեւանցի վետերաններից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։

Ռուզաննա Զաքարյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է վետերաններին եւ նրանց հանձնել դրամական նվերներ։

Վետերանները Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ մասնակցել են տոնական ճաշին, ունկնդրել հաղթանակին նվիրված կենդանի կատարմամբ երգեր։

Տպել
Ամենաշատ