News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը պատրաստվում է մայիսի 8-ին մեծ շուքով նշել «Երկրապահի օրը»: Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ օրը՝ ժամը 9.30-ին, ԵԿՄ վարչությունում նախատեսված է խաչքարերի պուրակի բացումը, 15 խաչքար է տեղադրվել, որոնք խորհրդանշում են տարբեր իրադարձություններ: Ժամը 10.00-ին ԵԿՄ-ականները կգնան Եռաբլուր, իսկ 11.00-ին Էջմիածնի Մայր Տաճարում կտրվի պատարագ:

Երեկոյան էլ «Վան» ռեստորանային համալիրում նախատեսված է խնջույք, որի ժամանակ էլ կլինեն պարգեւատրումներ:

Նշենք., որ մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին: Հետագայում, 2002 թ-ի փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Մայիսի 8-ը կապված է 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ:

Տպել
Ամենաշատ