News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեի  նախագահի՝ մայիսի 5-ի հրամանով կասեցվել են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի լիազորությունները։

Վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում  պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով նախատեսված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են քննիչի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Դարբինյանը։

Տպել
Ամենաշատ