News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդակցման լարերի շինարարության վարկերի վերադարձի կարգը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է  մայիսի 6-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

105 մլն եվրո ընդհանուր արժողությամբ շինարարության որոշումը կայացվել էր գերմանական KfW բանկի տրամադրած 85.2 մլն եվրո վարկեի շրջանակներում։

Նախատեսվում է 500/400/220 կՎ մշտական լարումով կայան կառուցել, որը Հայաստանի եւ Վրաստանի էներգոհամակարգերը մեկուսացված ռեժիմից կփոխադրի  զուգահեռ ոչ սինխրոն աշխատանքային ռեժիմի, ինչը կհեշտացնի նրանց միջեւ էներգիայի հոսքը։

Վարկերի վերադարձը պետք է ապահովվի «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» պետական ՓԲԸ էլեկտրաէներգիայի փոխադրման սակագնի հաշվին։ Գիծը կհանձնեն նրանց հաշվեկշռին։

«Շինարարության համար միջոցները կտրամադրի Գերմանական KfW բանկը»,- հայտարարեց «Հայաստանի բարձրավոլտ ցանցերի» աշխատակիցներից մեկը։ «Դա այդպես հպարտ մի՛ ասեք։ Դա հո նվեր չէ։ Վարկը վերջին հաշվով պետք է վերադարձնի մեր սպառողը»,- պատասխանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ