News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

19-ամյա Արշակ Մարտիրոսյանը, որը մեղադրվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ, ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, սպանության գործից առանձնացված դրվագով դատական առաջին նիստին հայտարարեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Նա տեղեկացրեց, որ գործը կարող է քննվել արագացված դատական կարգով, ինչը, սակայն, պաշտպանական կողմին զրկում է Վերաքննիչ քրեական դատարանում առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելուց։

Ամբաստանյալի պաշտպան Հայկ Իսրայելյանը նշեց, որ արագացված դատական կարգով գործը քննելու վերաբերյալ իր դիրքորոշումը դեռեւս հայտնել չի կարող, քանի որ ծանոթ չէ գործի նյութերին։ Արշակ Մարտիրոսյանը նույնպես որեւէ դիրքորոշում չհայտնեց՝ նշելով, որ կարծիք կհայտնի, երբ իր պաշտպանը գործի նյութերին ծանոթանա։

Ի դեպ, ամբաստանյալը դատավորի «նստեք» հրահանգին արձագանքում էր զինվորական կարգով՝ «ճիշտ այդպես», ինչի համար նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը նրան նկատողություն արեց. «Էլ չասես՝ «ճիշտ այդպես», զորամասում չես»։

Հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 22-ին։

Նշենք, որ առանձնացված դրվագով մեղադրանք է առաջադրվել միայն կուրսանտ Արշակ Մարտիրոսյանին: Վերջինը, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո, ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել եւ քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Արշակ Մարտիրոսյանը հանձնվել է հրամանատարական հսկողությանը։

Հիշեցնենք, որ կուրսանտի սպանության գործով առանձին գործ է հարուցված։ Արշակ Մարտիրոսյանն այդ գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ